Իրանը գործում Է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում: Այդ մասին Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտարարել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: հունիսի 4-ին հայտարարել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

«Գործակալությունը շարունակում Է հետեւել, որպեսզի միջուկային նյութերը՝ Իրանի կողմից հայտարարված երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան չուղղորդվեն այլ նպատակների: Շարունակվում Է Իրանում չհայտարարված միջուկային նյութերի եւ այլ գործունեության բացակայության ստուգումը»,- նշել Է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացրած իր զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: