ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հունիսի 6-ին կոչ Է արել ԱՊՀ-ի երկրներին՝ մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ստեղծված են բոլոր պայմանները քաղաքական կարգավորման եւ Սիրիայի՝ որպես միասնական , անբաժանելի պետության վերածննդի համար»,- ասել Է նա՝ Կիզիլում բացելով ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

Այդ կապակցությամբ Շոյգուն Համագործակցության երկրներին առաջարկել Է մասնակցել Սիրիայի վերականգնմանը: «Այսօր Սիրիայում հնարավոր Է մեր լայն սպեկտրի պրակտիկ փոխգործակցությունը: Խոսքը վերաբերում Է տարածքի ականազերծմանը, համաատեղ պարեկմանն ապաԷսկալացման գոտիներում, մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ենթակառուցվածքը վերկանգնելուն»,- նշել Է նա: Նախարարի խոսքով՝ ներկայում Սիրիայում առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորման, հումանիտար օգնության ցուցաբերման եւ ենթակառուցվածքի վերականգնման հարցերը: «Ակնկալում ենք ձեր աջակցությունը, որը կցուցադրի մեր միասնությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: