ՄԱԿ-ի Գլխավոր Ասմբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Էկվադորի Արտաքին Գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոզա Գարցեզը։
Ասամբլեայի պատմության ընթացքում այս պաշտոնը 4-րդ անգամ է կին զբաղեցնում՝ 2006թ․ սկսած։

Էսպինոզան 128 կողմ ձայնով ընտրվեց նախագահ։ Մյուս թեկնածուն, ՄԱԿ-ում Հոնդուրասի դեսպան Մարի Էլիզաբեթ Ֆլորես Ֆլեյքը, ստացավ ընդամենը 62 ձայն։
Իր ելույթում Էսպինոզան նշեց, որ նա Լատինական Ամերիկան և Կարիբյան երկրները ներկայացնող առաջին կին թեկնածուն է, ով կնախագահի 73-րդ նստաշրջանը։ Նա շեշտեց, որ իր նախագահության ընթացքում կվարի բաց դռների քաղաքականություն և կգործի որպես «անկողմնակալ, օբյեկտիվ և բաց միջնորդ»։
«Ինչպես գիտեք և՛ պոետ եմ, և՛ քաղաքական գործիչ։ Ես գիտակցում եմ, որ ոչ մի հայացք օգտակար չէ, եթե մենք չենք տեսնում, և ոչ մի խոսք արժեք չունի, եթե չենք լսում։ Ես պատրաստակամ եմ լսել և աշխատել ձեզ հետ»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր շնորհավորական ուղերձում Էսպինոզային ներկայացրեց որպես փորձառու դիվանագետ և քաղաքական գործիչ, ով հասկանում է «համաշխարհային ընթացիկ մարտահրավերներին դիմակայելու ընթացքում համագործակցության կարևորությունը»։

Նշենք, որ Էսպինոզան Նյու Յորքում Էկվադորի մշտական ներկայացուցիչն է՝ Ժնևում դեսպան աշխատելուց հետո։

«Մարդու իրավունքների, բնիկ ժողովուրդների և կլիմայական փոփոխությունների վերաբերյալ Ձեր գիտելիքները միջկառավարական բանակցությունների ընթացքում կօգնեն առաջ տանել ՄԱԿ-ի օրակարգը»,- ասաց Գուտերեշը։
Որպես գրող և պոետ Էսպինոզան հրապարակել է ավելի քան 30 գիտական հոդված։ Նա նաև ստացել է Էկվադորի Ազգային Պոեզիայի մրցանակը 1990թ․։
Նախկինում Գլխավոր Ասամբլեան նախագահած կանայք եղել են Հնդկաստանից, Լիբերիայից և Բահրեինից։
Էսպինոզան վստահեցրեց, որ աշխատելու է «193 պետությունների հետ ձեռք ձեռքի տված»։

Նախագահը նշեց սպասվող նստաշրջանում իր համար առաջնահերթությունները՝ Կլիմայական գործողությունները, անհավասարությունը, Մերձավոր Արևելքի խաղաղությունը, Պաղեստինի ժողովրդի իրավունքները։

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհավորում է Մարիա Ֆերնանդա Էսպինոզա Գարցեզին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Աղբյուրը՝ https://news.un.org/en/story/2018/06/1011431