Արեւմտեան Հայաստանում մի շարք բնապահպաններ, 13 881 ստորագրություն հավաքելով, դիմել են իշխանություններին՝ Վանա լճում բնապահպանական խնդիրների լուծման պահանջով։ Այս մասին հաղորդում է wanhaber.com կայքը։

Մասնագետները պնդում են, որ Վանում օդի և ջրի աղտոտվածության, լողափերի օրինական տարածքների հստակեցման բացակայության և մի շարք այլ խնդիրները վկայում են, որ Վանա լիճը չի արժանանում պատշաճ ուշադրության։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Արևմտյան Հայաստանում գտնվող Վանա լճի մոտ լողափի այցելուների համար նախատեսված հանդերձարանն ու հանրային զուգարանը կառուցել են հենց հայկական գերեզմանատան տարածքում:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։