«Թայմս» թերթը անդրադառնալով Թուրքիայում կայանալիք ընտրություններին՝ նշել է, որ Էրդողանը աջակիցների թվի ավելացման համար պատրաստվում է հարձակվել Հյուսիսային Իրաքի քրդական զորայիների վրա։

«Թայմս» բրիտանական թերթում տպագրված հոդվածում անդրադարձ է կատարավում Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Թերթը նշում է, որ Թուրքիայի զինված ուժերի մեծ մասը գտնում է Իրաքում։ Նշվում է նաև, որ թուրք-իրանական սահմանին ստեղծեվել է 11 նոր ռազմաբազա։

Ինչպես գրում է «BBC»-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ «Հյուսիսային Իրաքում մեր ներկայությունը կրկնապատկել ենք, նպատակ ունենք չեզոքացնելու ահաբեկչության վտանգը»։ Լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի տարածքում առաջ են գնացել 25 կմ և որոշ վայրերում կառուցված նոր ռազմաբազանների համար ճանապարհներ են սարքում։

«Թայմս»-ի Ստամբուլի թղթակից Հաննա Լուսինդան ընդգծել է, որ «Թուրքիայի զինված ուժերը գրեթե ամենօրյա օդային գործողություններով շրջանից քշում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամներին, Դոհուկում ոստիկանական բաժանմունքներ են բացել»։

Նշվում է նաև, որ Թուրքիան ուժեր է կենտրոնացրել Մոսուլ քաղաքաի հյուսիսում տեղակայված Բաշիքա ճամբարում, 2014թ․ եզդիների նկատմաբ իրագործված կոտորածների ժամանակ այտեղ գտնվում էին թուրք զինվորներ։

«Թայմսի» հետ հարցազրույցի ժամանակ Մաքս Հոֆմանը նշել է, որ «ընտրական սպառնալիք նկատելու ժամանակ, Էրդողանը այդ ամենին արձագանքելու անցյալ ունի՝ շատ հաճախ ռազմական մեթոդներով»։ Թերթը հիշեցնում է նաև, որ մարտյան հաղթանակից հետո Էրդողանը զինվորական համազգեստով հեռուստաաստղերի հետ մասին այցելել է թուրք-սիրիական սահմանին տեղակայված ստորաբաժանումներ։

Թուրքիայի զինուժ նոր հարձակումները պատճառ կդառնան գաղթականների նոր հոսքի։ Ներկայումս «Քրդստանի աշխատավորական կուսակցության» վերահսկողության տակ է պահում շուրջ 700 գյուղ։

Թուրքիայում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» համարվում է ահաբեկչական կառույց։ Բայց այն պայքարում է «Իսլամական պետության» դեմ և արևմտյան երկրների օգնությամբ վերահսկողության տակ է պահում մի շարք վնակավայրեր։

«Իհարկե, այս ամենը զայրացրել է Թուրքիային։ 2015թ․ հուլիսն հրադադարի խախատման պատճառով Թուրքիայի արևելյան հատվածում բռնությունների զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Թուրքիան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումը համարվող «YPG»-ի դեմ գործողություններ սկսել է այս տարի։ Երկրի ներսում մեծ խանդավառությամբ ընդունեցին Աֆրինի գործողությունը, գործողությանը աջակցեցին անգամ էրդողանի մրցակիցները»,- նշված է հոդվածում։

Աղբյուրը՝ m.bianet.org