Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում Արցախի շուրջ արված հայտարարությունների, ինչպես նա ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման շուրջ։
«Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս իրադարձությունը փորձագետների ուշադրության կենտրոնում էր։
Նախ և առաջ այն պատճառով, որ սա նախարարների առաջին հանդիպումն էր Մնացականյանի նշանակումից հետո, որի ընթացքում քննարկվեցին օրակարգային թեմաներ և խնդիրներ, որոնք Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մի փոքր այլ հնչերանգ ստացան։ Շատերին հետաքրքրում է նաև այն, թե ինչպես է այժմ Հայաստանը կառուցելու իր քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ։
Խնդիրն այն է, որ Հայաստանի ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց Արցախի շուրջ։ «Արցախը բանակցությունների լիարժեք կողմ է հաստատվել 1994 թվականին Բուդապեշտում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում: Մինչև 1998 թվականի բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այդ ձևաչափով: 1998-ից հետո ՀՀ իշխանությունները բանակցել են նաեւ Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է և հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ: Նույնը չեմ կարող անել ես, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, փոխարենն ունի իր իշխանությունը, և Արցախի ժողովրդի կարող է ներկայացնել միայն իր լեգիտիմ իշխանությունը»։
Բացի այդ, այն փաստարկներին, որ այդ պարագայում բանակցություններին պետք է մասնակցի նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, Փաշինյանը պատասխանեց, որ դրանք «անհիմն» են, քանի որ «այդ մարդիկ, ժամանելով Ադրբեջան, դարձել են այդ երկրի քաղաքացիներ»։ Վարչապետի խոսքով՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցությունները նաև նրանց անունից է վարում, քանի որ նրանք մասնակցել են ընտրութուններին»։ Իսկ Արցախի քաղաքացիները չեն ընտրել Հայաստանի իշխանությանը, ուստի Հայաստանի իշխանությունը չի կարող նրանց ներկայացնել։ Այնպես որ, «ղարաբաղցիներն իրենք իրենց ձայնը պետք է ունենան»։
Ահա և հստակեցվեց Երևանի դիրքորոշումն այս հարցի շուրջ․ Մինսկի խմբի միջնորդային շրջանակներում Երևանը խոսելու է միայն իր անունից, բայց «այդ բանակցությունները պետք է արդյունավետ դառնան, որպեսզի պայմանավորվածությունները չմնան թղթի վրա»։
Հասկանալի է, որ Բաքվի արձագանքն այս ամենին սպասելիորեն բացասական էր լինելու։ Ալիևը հայտարարեց, որ «Բաքուն շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը ամենաարագ ժամկետներում կարգավորվի և Հայաստանի նոր իշխանություններից սպասում է բանակցային գործընթացում իրական քայլերի», որ «հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն միջազգային իրավունքի սկզբունքով»։ Ալիևը նշել է՝ «հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանությունների սխալները, լուրջ աշխատանք կտանի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, և սկիզբ կդրվի իրական գործընթացների, ոչ թե իմիտացիաների»։
Ադրբեջանի ԱԳՆ-ը Փաշինյանի հայտարարությունը որակեց որպես մի քայլ, որը փակուղու մեջ է մտցնում բանակցային գործընթացը։
Այս ամենից հետո պարզ է, թե ինչպիսի առաջադրանք էր ստացել Մնացականյանը, ով Մոսկվայում չկարողացավ հետ կանգնել դրանցից։
Ահա թե ինչու հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարեց, որ «Ռուսաստանը կաջակցի հայ-ադրբեջանական կողմերին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում»։ Թե ինչպես, իհարկե, պարզ չէ, որովհետև Մինսկի խումբը դեռ պետք է Երևանում հանդիպումներ ունենա․ հենց այդ ժամանակ էլ կհստակեցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ Ինչ վերաբերվում է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերութուններին, ապա կողմերն այն բարձր են գնահատվում։
Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2428111.html