Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նշել է, որ «տարածաշրջանում ամեն րոպե ամեն բան կարող է լինել», գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը։
«Այս պահին Իրաքի հյուսիսում գործողությունները շարունակվում են։ Մենք դրանք իրականացնում ենք միջազգային իրավունքի շրջանակում։ Սա շարունակվելու է։ Ամեն րոպե ամեն բան կարող է պատահել», — ասել է Բոզդաղը։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իրաքյան Քանդիլում և Սինջարում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։
«Ես ասել էի, չէ՞, Իրաքում Քանդիլի մասին, Սինջարի մասին, հիշե՛ք։ Եվ մենք արդեն սկսել ենք այնտեղ մեր գործողությունը։ 20 կործանիչով զենքի պահեստներ ենք ոչնչացրել 14 դիրքերում»,- ասել է նա՝ շեշտելով, որ իրենք կանխում են Քանդիլը Թուրքիայի համար պոտենցիալ վտանգ դառնալու խնդիրը։