Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին և հուշահամալիրը վերանորոգելու որոշում է կայացվել։
Ռեիսյանը նշել է, որ 2016-ի դեկտեմբերին Հալեպի ազատագրումից հետո հայերը շարունակում են ապրել բնականոն կյանքով:
«Ներկայիս Հալեպը շատ ավելի կայուն վիճակի մեջ է: Կային կենցաղային դժվար պայմաններ, որոնք այսօր արդեն տարբեր միջոցներով հաղթահարված են, ճամբարներն օրեցօր բացվում են, լուծված է ջրամատակարարման ու վառելիքի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնած է էլեկտրականությունը»,- ասել է սիրիահայ պատգամավորը:
Վերջինս խոսել է նաև Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու մասին՝ նշելով, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի՝ մարտին ազգային իշխանության ներկայացուցիչների հետ Դեր Զոր կատարած այցելությունից հետո եկեղեցին և հուշահամալիրը վերանորոգելու որոշում է կայացվել: