Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Էդիկ Հակոբյանին, Անդրանիկ Այվազյանին և Գագիկ Հովակիմյանին բաց են թողել, սակայն առգրավել են նրանց նավակները:  Ոստիկանները թույլ են տվել նավակներից հանել էլեկտրական շարժիչները: Կազմվել են արձանագրություններ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները ձերբակալել էին երեք գյուղացիների, սակայն նրանց մոտ որսացած ձուկ չեն հայտնաբերել:

Ինչպես «Հետքին» հայտնեցին գյուղացիները, իրենց հրավիրել են Թբիլիսի՝ բնապահպանության նախարարություն, սակայն թե ինչու, դեռևս նրանց պարզ չէ:

 

http://hetq.am/arm/news/62006/yndharum-tabatsxur-gyuxum-gyuxacineri-navaknern-argravvel-en-video.html