ԱՐԵՎՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Տարբեր գիտնականների կողմից իրակացրած հետազոտությունների համաձայն՝ 6-ից 9 տարեկան երեխաները հիշում են այն ամենը, ինչ իրենց հետ կատարվել է մինչև 3 տարեկանը, իսկ 14-ից 16 տարեկանները՝ 4 տարեկանից հետո տեղի ունեցածները։
Հոդվածագիր Էյուփ Գյուվենը գրում է, որ հետազոտական աշխատանքը գրելուց առաջ զրուցել է տարբեր մարդկանց հետ։ Արդյունքը շատ անսպասելի էր։ Նա նշում է, որ զրուցակիցներից ամեն մեկը նման էր ռուբիկ-կուբիկի, բայց նրանց հիշողություններում կար գաղտնի մի անկյուն, որի մասին չէին ուզում հիշել։ Անգամ չեն ուզում հիշել, բայց և չեն էլ մոռանում։
Անցյալը հիշելու ժամանակ նրանց հիշողությունների պատասխանը լռությունն ու արցունքներն են լինում․․․
Ի՞նչ կարող ենք անել մեր սիրելիներին պաշտպանելու համար։ Կորած աղջիկները, իրենց անցյալի հետ առերեսվելու փոխարեն նախընտրել են հեռանալ անցյալից։ Արցյուքներն ու լռությունը իրենց դառը պատճառն ունեն։
Դերիկ գավառում հայերի նկատմամբ իրականցված ցեղասպանության տարիներին այսքան չբուժված վերքեր կա՞ն։ Իմանալով ճշմարտությունը՝ որդեգրվածները սկսում են փորփրել անցյալը։ Առերեսվելով ճշմարտության հետ՝ պարզում են, որ շատ փոքր տարիքում հեռացել են Տիգրանակերտից, Բայբուրդից, Մուշից, Կարսից, Ադանայից, կամ էլ նրանց փախցրել են։ Այս մարդկանց թվում է, թե իրենց ամբողջ կյանքը մի մեծ սուտ է։
Ինչո՞ւ ոչ ոք չի պատասխանում նրանց հարցերին։ Ինչպե՞ս կարող են գտնել իրենց կենսաբանական ծնողներին։ Արդյո՞ք խորթ մայրն ու հայրն էլ այս բարդ պատմության մի մասնիկն են։
Էնա Էմինե- Էմինե Յուզալ
Էնան արմատներով Բայբուրդից է։ Նրա իսկական անունը Օհուն է, հոր անունը՝ Գրագուս (Կիրակոս), իսկ քրոջ անունը Մաթաթյա է։ Էնան քրոջը կորցրել է տեղահանման ճանապարհին։ Փրկվելով Բայբուրդում հայերի նկատմամբ իրակացրած ցեղասպանությունից՝ մի խումբ մարդիկ հաստատվում են Տիգրանակերտի Չընար գյուղում։ Ցեղասպանությունը վերապրածները այստեղ նույնպես հարձակման են ենթարկվում, խմբի մեծ մասը մահանում է։ Դեպքերից 5 օր հետո փոքրիկ էնային նկատում է մի զինվոր։ Զինվորը դերիկցի Հասան Գյուջյումն էր, նա պետք է գնար Դերիկ։ Հասան Գյուջյումը, տեսնելով աղջկան, միանգամից նրան առնում է իր պաշտպանության տակ, բերում հասցնում է Դերիկ։ Այդ ժամանակ Էնան 5-6 տարեկան էր։ Էնային ամուսնացրել են Շեյհմուս Յուզալի հետ։ Ունի 2 տղա, 4 աղջիկ։
Նա շատ լավ գիտեր Բաբերդի անկյունները։ Չնայած շատ փոքր տարիքում էր այնտեղ, այնուամենայնիվ, հիշում էր, որ հոր հետ միասին գնում էին տարբեր խանութներ և այն, որ հայերեն էր խոսում։ Բաբերդում իր հարևանությամբ ապրող ուսուցիչը դերիկցի էր, բայց ապրում էր Բաբերդում։ էնան, իմանալով դա, դերիկցի հարևանին խնդրում է Բաբերդից մի բուռ հող բերել։ Բաբերդից բերված հողի մի մասը նա տվել է իր թոռներին։ «Երբ ես մահանամ, այս հողը իմ գերեզմանի վրա շաղ տվեք»․․․
Էյյուփ Գյուվեն