ԿԱՐԻՆ — Վերաքննիչ քրեական դատարանը այսօր հրապարակված որոշմամբ մասնակի բեկանել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ դատավճիռը:

Մասնավորապես, վերաքննիչ դատարանը ամբաստանյալներ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ նշանակել 2 տարվա ազատազրկում: Նրանք անհապաղ ազատ են արձակվել կալանքից և նրանց նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նշանակվել 2 տարվա ազատազրկում: Գևորգ Սաֆարյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից և նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր է իրեն առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ նշանակվել է 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկում: Միաժամանակ բավարարվել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Սեֆիլյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ ստորագրությամբ չհեռանալու մասին: Հաշվի է առնվել նաև ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությունը:

Պաշտպաններն իրենց վերաքննիչ բողոքներում պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց պաշտպանյալների հանդեպ:
Ժիրայր Սեֆիլյանը առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար և դատապարտվել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5 տարի 5 ամսվա ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամսվա, Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

pastinfo.am