ԿԱՐԻՆ- Փարիզում անցկացված «Թուրքիայի ներկայիս իրավիճակն ու մարդկանց իրավունքների խախտումը» խորագրով գիտաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։

Արդեն 30 տարի է սխալմամբ օգտագործվում է «փոքրամասնություն» հասկացությունը։ «Հայոց ազգային ժողովրդավարական շաժումը և 1915թ․ Ցեղասպանությունը» գրքում «Փոքրամասնություն տերմինի քննադատությունը» վերնագրով գլուխ կա։
Փոքրամասնություն հասկացությունը կտրականապես սխալ է։ Մարդկանց թվաքականի հետ կապված չի կարող նրանց իրավուքները նվազել կամ շատանալ։
Փոքրամասնություն հասկացությունը կարելի է կիրառել ինքնիշխան (գերիշխող) ազգ, գերիշխող կրոն, գերիշխող ռասա եզրույթների հետ միասին։ Ընդունել փոքրամասնություն տերմինը, նշանակում է ընդունել նաև գերիշխող ազգ, կրոն, ռասա հասկացությունները։

Փոքրամասնությունը վերաբերվում է տվյալ երկրի բնիկ ժողովուրդ չհանդիսացող կամ տեղահանումների,աքսորների կամ հատուկ իրավիճակներում իրենց գոյությունը պահպանող էթնիկ, մշակութային կամ կրոնական խմբերին։ Փոքրամասնությունը «օտար», «ուրիշ», «վտանգված տեսակ» եզրույթների հետ միասին նաև օգտագործվում է այն խմբերի դեպքում, որոնց իրավունքները նույնպես սահմանափակ են։ Այդ իսկ պատճառով, Թուրքիայի պետական գաղափարախոսությունը պարբերաբար հայերին, հույներին, ասորիներին միշտ ներկայացրել է ոչ մուսուլման փոքրամասնություն հասկացության սահմաններում։ Այսպիսով, հանրությանը ներկայացրել են , որ նրանք օտար են այստեղ։

Մինչդեռ ո՛չ հույները, ո՛չ հայերը և ո՛չ էլ ասորիները այս տարածաշրջանում օտարականներ չեն։ Նրանք այս տարածքների էթնիկ ժողովուրդներն են։ Մինչև թուրքերի՝ այս տարածքների բռանազավթումը, այս տարածքների էթնիկ ժողովուրդները Փոքր Ասիայում և Միջագետքում պահպանել են իրենց քաղաքակրթությունը։ Այս դեպքում, բառի այս իմաստով որպես փոքրամասնություն ճանաչելը կամ թուրքական պաշտոնական թեզերով և պետական գաղափարախոսություններով առաջ շարժվելը նշանակում է այդ հոսքի մասնիկը դառնալ։ Շատ ցավալի է, որ փոքրամասնություն հայտարարված համայնքերի մտավորականները, ներկայացուցիչները նույնպես կիրառում են այս սխալ եզրույթը։

Ռեջեփ Մարաշլը