Սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը վերջնական համաձայնության է եկել «ճանապարհային քարտեզի» շուրջ ու համաձայնության եկել ձևավորված փաստաթուղթն ուղղել երկու երկրների բարձր պետական մարմիններին, նման հայտարարություն է տարածել թուրքական ԶՈւ-ի պաշտոնական էջը։

Հայտնի է, որ համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 12-13-ը Գերմանիայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել են բարձրաստիճան ամերիկացի և թուրք զինվորականներ։

Նշվում է, որ թեմայի վերաբերյալ առանձին հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ պետն ու ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գործողության հրամանատարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։