ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Վան-Թավրիզ նոր ուղևորատար գնացքը հունիսի 18-ից կգործարկվի։ Այն կանցնի Արևմտյան Հայաստանով և կհասնի Թավրիզ առանց Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության համաձայնության։

Գնացքի գործարկման մասին Կարսում հաղորդել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Ամեդ Արսլանը։

«Մենք կգործարկենք Վան-Թավրիզ գնացքը, որը չէր գործում շուրջ 3 տարի»,- նշել է Արսլանը։

Նախարարի խոսքով՝ առաջին գնացքը հունիսի 18-ին կշարժվի Թավրիզից, իսկ հունիսի 19-ին՝ Վանից։ Այն կգործի շաբաթը 2 անգամ։

Հիշեցնենք, որ 1917թ. Դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Աղբյուրը՝ https://www.aa.com.tr/en/economy/turkey-iran-to-start-passenger-rail-service-soon/1173900