Մարաշում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի ժամանակ մահացել է երեք մարդ, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը։

Աղբյուրը նշում է, որ մայրն ու երկու երեխաները, որոնց տունը գտնվել է գետնահարկում, խեղդվել են, երբ ջուրն ամբողջությամբ լցվել է նրանց բնակարան։ Հայտնի է, որ մահացած երեխաները եղել են 4 և 10 տարեկան։

Նշվում է, որ ջրհեղեղը զգալի նյութական վնասներ է հասցրել Մարաշի կենտրոնում՝ լցվելով բազմաթիվ տների, աշխատանքային գրասենյակների ու խանութների առաջին հարկերը։

Նախօրեին Մուշի գյուղերից մեկում ջրհեղեղի հետևանքով մահացել էին 17 և 15 տարեկան դեռահասներ։