Օգոստոս 8, 2015
Օգոստոսի 7-ին Ախալցխայի մարզիկները ավարտեցին իրենց մրցումների շարքը Համահայկական 6-րդ Օլիմպիական խաղերին: Յոթ թեթեւ ատլետիկայի մարզիկները Ախալցխա են վերադառնում հինգ ոսկե, երկու արծաթե եւ հինգ բրոնզե մեդալներով ու մեկ գավաթով:
Ենդրիկ Զիլբերշտեյնը նվաճել է երկու ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ: Լուդիգ Զիլբերշտեյնը մեկ ոսկի, մեկ արծաթ եւ մեկ բրոնզ: Ռուդիկ Մինասյանը մեկ ոսկի եւ մեկ բրոնզ: Անդրանիկ Մատինյանը մեկ ոսկի եւ երկու բրոնզ:
Մեր տեղեկությունների համաձայն Թբիլիսիի թիմը համահայկական խաղերին եւս նվաճել է հինգ ոսկի մեդալ: