Լոնդոնում հանդիպեցին «յուրահատուկ» հավաքականներ, որոնք ներկայացնում էին ամենափոքր պետությունները և տարածքները։

Այսօր Ռուսաստանում ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Իսկ օրեր առաջ Լոնդոնում անցկացվում էր չճանաչված պետությունների և էթնիկ խմբերի առաջնությունը՝ CONIFA-ն։ Տեսնենք՝ ովքեր էին մասանկցում առաջնությանը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում CONIFA-ն։ Այն հիմնադրվել է 2013թ․։ ՖԻՖԱ-ի մեջ չներառված հավաքականները, որոնք չեն համարվում ազգային հավաքականներ, քանի որ այդ պետությունները ճանաչված չեն, մասնակցում են CONIFA-ի առաջնությանը։ Կենտրոնակայանը գտնվում է շվեդական Լուլեոյում, իսկ աշխարհի առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Առաջնությանը 2014թ․ հաղթել է Նիցցայի նահանգի հավաքականը, 2016-ին՝ Աբխազիան։ CONIFA-ի կազմի մեջ մտնում են 45 «ասոցիացիաներ»․ երեքը կապված են Ուկրաինայի հետ՝ այսպես կոչված «Դոմբասի, Լուգանսկի և Անդրկարպատների» հավաքականները։ Եվ եթե առաջին երկուսը խաղում են հիմնականում իրար դեմ, ապա Անդրկարպատյան հավաքականը CONIFA-ի առաջնությանը մասնակցում է։
Այս տարի չճանաչված պետությունների առաջնությանը մասնակցում էին 16 թիմեր, որոնք 4 խմբի էին բաժանվել, յուրաքանչյուր քառյակի երկու թիմերն անցել են մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Առաջնությանը մասնակցեց Բրիտանական թագավորության տիրապետության տակ գտնվող Մէն կղզու հավաքականը, որը չի մտնում ո՛չ Մեծ Բրիտանիայի, ո՛չ էլ ԵՄ կազմի մեջ, այն համարվում է օֆշորային գոտի։

Կաբիլիան առանց Զիդանի և Բենզեմայի

Կաբիլիան Հյուսիսային Ալժիրի տարածաշրջանում է գտնվում ներառում է Ատլասի լեռները և դուրս է գալիս միջերկրածովյան ափ։ Հավաքականը ներկայացնում է կաբիլայի մոտ 4 մլն ժողովրդին։ Հայտնի կաբիլացիներ են Զինեդին Զիդանը և Կարիմ Բենզեման, բայց, դե իհարկե, նրանք չեն խաղացել Կաբիլայի հավաքականի կազմում։

Բարավան պայքարում է հանուն Սոմալիի մշակույթի

Բարավան CONIFA-ի առաջնության պաշտոնական տանտերն էր։ Հավաքականը ներկայացնում է Անգլիայում Սոմալիի համայնքը, և իրենց անվանումը ստացել են Սոմալիի նավահանգստային քաղաք Բարավայից։ Բարավայի ֆուտբոլային ասոցիացիան հիմնադրվել է 3 տարի առաջ։

Կասկադիայի հավաքականը ներկայացնում է Կանադայի և ԱՄՆ սահմանի մի շրջան։ Այս հավաքականում խաղում են Օրեգոնի և Վաշինգտոնի ֆուտբոլիստները։ Այս հավաքականը փորձում է իրենց տարածաշրջանը ներկայացնել միջազգային սպորտում։ Ֆուտբոլի հավաքականը չի պայքարում տարածաշրջանի անկախության համար, ներքին առաջնություն չունի։

Անդրկարպատներ՝ Ուկրաինայում հունգարական համայնքը

Անդրկարպատների հավաքականը ներկայացնում է հունգարական փոքրամասնությունը Ուկրաինայում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում ապրում են ավելի քան 150 հազար հունգարացիներ, իսկ Անդրկապատյան մարզում բնակչության 12 տոկոսն են կազմում։ Հավաքականը պասիվության պատճառով որակավորում չստացավ Լոնդոնի առաջնությանը մասնակցելու համար։

Հյուսիսային Կիպրոսը ճանաչված է միայն թուրքերի կողմից

Չճանաչված երկրների ամենաուժեղ հավաքականն է Հյուսիսային Կիպրոսինը։ Ներկայացնում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որին ճանաչել է միայն Թուրքիան։ Հյուսիսային Կիպրոսում ապրում է մոտ 300 հազար մարդ։

Պադանիան՝ Լիտվայի հավաքականի աստղի հետ

Հավաքականը ներկայացնում է Իտալիայի 8 հյուսիսային շրջանները և աջակցություն է ստանում «Հյուսիսային լիգա» կուսակցության կողմից։ Պադանիայի հավաքականը երեք անգամ հաղթել է VIVA-ի՝ CONIFA-ի նախորդի աշխարհի առաջնությունում, երկու անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Հավաքականի կազմում խաղում է Մարիուս Ստանկյավիչուսը, որը 65 խաղի է մասնակցել Լիտվայի ազգային հավաքականի կազմում, ինչպես նաև խաղացել է Լացիոյի, Սևիլիայի և Վալենսիայի հավաքականներում։

Աբխազիան չկարողացավ ֆուտբոլիստներ հավաքել

Աբխազիան միջազգային նորմերով հանդիսանում է Վրաստանի մաս, բայց չի ղեկավարավում նրա կողմից։ Հավաքականը չկարողացավ հավաքագրել 23 ֆուտբոլիստի։

Փանջաբը ներգաղթյալների հավաքական է, որը ձևավորվել է Մեծ Բրիտանիայում և ներկայացնում է երկրում փանջաբցիների համայնքը։

CONIFA-ի առաջնությանը մասնակցում էր նաև Արևմտյան Հայաստանի հավաքականը, որը ներկայացնում է 1920թ․ Թուրքիայի գողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանի բնակչությանը։ Հավաքականի առաջին խաղը եղել է 2016թ․։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։