ՄԱԿ-ի Մարդու Իրավունքնեի Խորհուրդը Ժնևում կանցկացնի իր 38-րդ նստաշրջանը։
Նստաշրջանը հունիսի 18-ին կբացի ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների բարձրագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսսեյնը։ Նա կներկայացնի աշխարհում մարդու իրավունքների վիճակը և իր կառույցի գործունեությունը։ Սա Հուսսեյնի վերջին նստաշրջանն է լինելու նախքան նրա մանդատի ավարտը:
զեկույցԵրեքշաբաթյա նստաշրջանի ընթացքում խորհուրդը կքննի ավելի քան 100 , որոնք ներկայացվել են մարդու իրավունքների 24 փորձագետների և խմբերի կողմից, ներառյալ ներգաղթյալների վերադարձի և վերաինտեգրմանն առնչվող զեկույցները։
Խորհուրդը կանցկացնի ինտերակտիվ երկխոսություններ հատուկ զեկուցողների հետ` խաղաղ հավաքների և ազատության իրավունքի, խոսքի ազատության իրավունքի, համապարփակ կամ կամայական մահապատիժների, առողջության իրավունքի, կրթության իրավունքի, ռասիզմի և մարդու իրավունքների մասին, ռասայական խտրականության և մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ:
Խորհուրդը կքննարկի մարդու իրավունքների իրավիճակը Սիրիայում Անկախ Միջազգային Հետաքննության հանձնաժողովի հետ միասին, որը համակողմանիորեն կզեկուցի Արևելյան Ղուտայում տիրող իրավիճակըի մասին, ինչպես որ պահանջվել էր Խորհրդի կողմից Մարտի 5-ի արտահերթ քննարկման ժամանակ։
Խորհուրդը կնշի ներքին տեղահանման վերաբերյալ ուղեցույցների 20-ամյակը՝ քննարկելով տեղահանված անձանց իրավունքներին վերաբերող հարցեր։
Կքննարկի նաև Պաղեստինում մարդու իրավունքների վիճակը և Արաբական այլ տարածքներին առնչվող հարցեր՝ հետևելով Վիեննայի հռչակագրին և գործողության ծրագրին՝ ռասիզմի և ռասսայական խտրականության շուրջ։ Քննության կառնվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների խնդիրների հարցը։

Մարդու իրավունքների Խորհրդի 38-րդ նստաշրջանի կազմում են՝ Աֆղանստանը, Անգոլան, Ավստրալիան, Բելգիան, Բրազիլիան, Բուրունդին, Չիլին, Չինաստանը, Կոտ Դի Վուարը, Խորվաթիան, Կուբան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Էկվադորը, Եգիպտոսը, Եթովպիան, Վրաստանը, Գերմանիան, Հունգարիան, Իրաքը, Ճապոնիան, Քենիան, Ղրղզստանը, Մեքսիկան, Մոնղոլիան, Նեպալը, Նիգերիան, Պակիստանը, Պանաման, Պերուն, Ֆիլիպինները, Քաթարը, Կորեայի Հանրապետությունը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Սենեգալը, Սլովակիան, Սլովենիան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեյցարիան, Տոգոն, Թունիսը, Ուկրաինան, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան և Հյուսիսային Իռանդիան, ԱՄՆ-ը և Վենեսուելան։
Խորհուրդը կնախագահի Վոջիսլավ Սուքը՝ ՄԱԿ-ի՝ Սլովենիայի մշտական ներկայացուցիչը Ժնևում։

Ֆրանսերեն
https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/G18/120/21/PDF/G1812021.pdf?OpenElement
Արաբերեն
https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/G18/120/18/PDF/G1812018.pdf?OpenElement
Անգլերեն
https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/G18/120/20/PDF/G1812020.pdf?OpenElement
Ռուսերեն
https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/G18/120/22/PDF/G1812022.pdf?OpenElement
38-րդ նստաշրջանի զեկույցների զանկը
https://www.ohchr.org/EN/HRBodies/HRC/RegularSessions/Session38/Pages/ListReports.aspx
Աղբյուրը՝ ohchr.org