Սիրիայի Հոմս նահանգում ահաբեկիչներին պատկանած դաշտային հոսպիտալ է հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը։

Հոսպիտալը հայտնաբերվել է Հոմսի Թալդու գյուղում, որում եղել է վիրահատարան, ինչպես նաև՝ արտասահմանյան արտադրության դեղորայք։

Գործակալության՝ Հոմսում աշխատող թղթակիցը նշել է, որ Թեր-Մաալյա քաղաքում հունիսի 7-ին հայտնաբերվել էին արբանյակային կապի միջոցներ, ինչպես նաև՝ դպրոցների ու բնակելի տների տակ փորված թունելների մի ամբողջ ցանց։

Հայտնի է, որ Հոմսի հյուսիսում ահաբեկիչներից ազատագրված տարածքներում այժմ ականազերծման աշխատանքներ են տարվում։