Կարին, 10 Օգոստոս 2015թ.
Հարգելի հայրենակցիներ,
Արդեն բոլորդ տեղյակ եք, որ այս տարի Արեւմտեան Հայաստանի պատվիրակությունը ներկա էր Համահայկական ամառային 6-րդ խաղերին:
Ներկա էին Հայրենիքից զգալի թվով մասնաիկցներ Դերսիմից, Բիթլիսից, Սասունից, Մուշից, նրանց շարքերում էին նաև Վանի և Տիգրանակերտի քաղաքապետերը, այլ պաշտոնական անձիք, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդություն:
Մենք, աշխարհին ցույց տվեցինք, որ հայկական աշխարհը միասնական է:
Այդ առիթով ցանկանում եմ մասնավորապես շնորհակալություն հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին, պատասխանատուներին և հովանավորներին, որոնք ընդունեցին մեր պատվիրակությունը:
Համահայկական 6-րդ խաղերի բացումից երկու օր առաջ, մեր կողմը (Արևմտյան Հայաստանը) Արարատի գագաթից (Հայրենիքից) լուսավորեց Մայր Հայաստանի միասնությունը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, և հույսով եմ,որ մեր աշխատանքները կշարունակենք միասին և հարթ ճանապարհով:
Հարգանքներով՝ Արմենակ Աբրահամեան
Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ