Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Խոր ցավով տեղեկացանք անվանի հասարակական- քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին:
Նա եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը և արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար:
Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»: