Մայր Աթոռի թանգարանային ֆոնդը համալրվել է պատմական և գեղարվեստական նշանակություն ունեցող երեք ծածկոցներով: Դրանք Մայր Աթոռին է նվիրաբերել Մարսելի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին: Ծածկոցները Կապադովկիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում գտնված վանքերից փրկված մասունքներ են, որոնք գաղթականները տարել են իրենց հետ:

Աղբյուրը՝ http://shoghakat.am/am/telecasts/14618