Թուրքիայի խորհրդարանը մերժել է ասորերենը դասավանդման համար նախատեսված լեզուների ցանկում ներառելու առաջարկը, որն ուղղված էր երկրում ասորական համայնքի համար մայրենի լեզվով ուսումնական ծրագիր կազմելուն։

Հայտնի է, որ առաջարկը խորհրդարանին է հղել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բաթմանից ընտրված պատգամավոր Մեհմեդ Ալի Ասլանը։ Պատգամավորն իր պահանջը հղել է հենց ասորերենով, որը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին ասորերեն խորհրդարանական առաջարկը։

Աղբյուրը՝ artigercek.com