Սիրիան խստորեն դատապարտում և մերժում է Թուրքիայի և ԱՄՆ զինված ուժերի ներխուժումը Մանբիջ, որը ներկայացվում է որպես Սիրիայի տարածքը օտար ուժերից ազատագրում։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը խիստ քննադատում և մերժում է Թուրքիայի և ԱՄՆ զինված ուժերի ներխուժումը Մանբիջ, որը գալիս է շարունակելու Թուրքիայի և ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Սիրիայի ինքնավարության և տարածքային ամբողջականության»,- ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուրն ավելացնում է, որ սիրիայի ժողովուրդը և Սիրիայի Արաբական Բանակը, որը հաջողություններ է գրանցել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ավելի վճռական է տրամադրված ազատագրելու ողջ Սիրիայի տարածքը օտարերկրյա ուժերի ներկայությունից և պահպանելու Սիրիայի միավորվածությունը և ինքնավարությունը։

Աղբյուրը նշում է, որ Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել ԱՄՆ-ի և Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներն ու սկզբունքները։

Աղբյուրը՝ SANA