Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, թե որոնք են լինելու պաշտոնական Անկարայի հաջորդ թիրախները Մանբիջից հետո Սիրիայում:
Նախօրեին Թուրքիայի բանակի ստորաբաժանումները ներխուժել էին Մանբիջ, որպեսզի այն ազատեին Սիրիայի քրդական ուժերից։

Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ Մանբիջից հետո իրենց հաջորդ նպատակը լինելու է Քոբանի, Ղամըշլի, Հասեքե շրջաններ մտնելը, որոնք նույնպես քրդերի վերահսկողության տակ են գտնվում։

«Ահաբեկչությանը վերջ դնելու համար իրականացրինք «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» օպերացիաները։ Այժմ այդ նույն նպատակով Մանբիջում ենք»,- ասել է Յըլդըրըմը։

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը ականջալուր է Թիւրքիոյ վարչապետի ուղերձին, սակայն ան կը լսէ նաեւ Սուրիական Պետութեան եւ Սուրիական ժողովուրդի դատապարտումը, որոնք կը յիշեցնեն, թէ թրքական բանակի ներխուժումը Սուրոյ հիւսիսակողմը՝ Սուրիոյ ինքնիշխանութեան վրայ բռնանալ կը նշանակէ: