ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը:
Պատասխանելով Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին, Թրամփը նշել է. «Մենք քննարկում ենք հնարավորությունները», հայտնում է News.am-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Մոսկվա: Այցի շրջանակներում նա երկու նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը կքննարկի:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին՝ ԱՄՆ նախագահի Լոնդոն այցից հետո։