Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով Արեւմտյան Հայաստանից հայրենիք ժամանած եւ այստեղ մկրտվելու ցանկությունը չիրականացրած իսլամացած հայ Էլմարը Դիարբեքիր վերադառնալուն պես փոխել է անձնագիրը, կրոնը եւ ընդունել քրիստոնեությունը. «Էլդարը, Դիարբեքիր վերադառնալուն պես ներկայացել է ոստիկանության անձնագրային բաժին, փոխել անձնագիրը, հրաժարվել իսլամից: Այլևս նա Էլդար չէ, այլ Փարամաս» Hraparak.am-ի հետ զրույցում ոգեւորված ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով Հայաստանում օրեր առաջ փորձում էր աջակցել, որպեսզի ծպտյալ հայերը մկրտություն ստանան Առաքելական եկեղեցիներից մեկում: Երկու շաբաթ առաջ մենք գրել էին, որ հայաստանյայց առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի՝ երկու հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդու: Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցները եղել էին մի քանի եկեղեցիներում, թախանձել, խնդրել առաքելական եկեղեցու հովիվներին՝ իրենց քրիստոնեության մեռոնով օծել, սակայն ապարդյուն, բոլոր եկեղեցիներում թղթաբանական խնդիրներ են ստեղծել: Բոլոր եկեղեցիներում պահանջել էին տեղեկանք՝ տրված Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից՝ այն մասին, որ նրանք իսլամացած հայեր են, ինչը բացակայել է Արևմտյան Հայաստանից ժամանած ծպտյալ հայերի մոտ:

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am