ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կողմից Դեյր Զորի Ալ Շաաֆա գյուղին հասցված օդային հարվածների հետեւանքով սպանվել է 8 խաղաղ բնակիչ, հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ գործակալությունը:

Ըստ աղբյուրի, անռվազն 8 մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են, տների եւ ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել է:

Հաղորդվում է նաև Հոմս նահանգում կառավարական ուժերի դիրքերին հասցված հարվածների մասին։ Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ զոհվել է սիրիական բանակի 1 սպա։ Հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ սիրիացիները կրակ են բացել Ալ-Խալբա ուղևորվող ամերիկյան 3 մեքենայի ուղղությամբ։