Նախիջևանում՝ հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակի սրացումն ավելի վտանգավոր է, քան Արցախում: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։
«Կարելի է հիշել 2015 թվականի վերջին տեղի ունեցած դեպքերը, երբ Ամանորի նախաշեմին Տավուշում սրվեց իրավիճակը։ Արցախյան հակամարտության սահմաններից դուրս գտնվող հատվածներն ավելի վտանգավոր են», — ասել է Մարկեդոնովը։
Նրա խոսքով` Բաքուն առաջին տարին չէ, որ բանակցությունները զուգակցում է ռազմական ճնշման հետ։ Ադրբեջանը բավարարված չէ ստատուս-քվոյով և ամեն կերպ ուզում է փոխել այն։
Մարկեդոնովը նշում է, որ Ալիևը ռիսկային քայլերի կդիմի միայն, երբ վստահ լինի Թուրքիան կամ Արևմուտքը կաջակցեն իրեն։
Թուրքիան շատ զբաղված է Մերձավոր Արևելքում, և կովկասյան աշխարհաքաղաքականության մեջ հավելյալ ներքաշվելը Թուրքիային այդքան էլ չի հետաքրքրում։
«Վտանգը սա է։ Արցախյան հակամարտության հարցում բանակցությունների որոշակի ձևաչափ կա, որոշակի շրջանակ, այստեղ դա չկա», — ընդգծել է Մարկեդոնովը։