Կիր. Սպտ 27th, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել սիրիական հակամարտության բոլոր կողմերին Սիրիայի հարավ-արևմուտքում հարձակումների անհապաղ դադարեցման վերաբերյալ։

Այդ մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հատուկ հայտարարության մեջ, որը տարածվել է հունիսի 22-ին։ Հայտարարության մեջ ասված է, որ գուտերեշը կոչ է անում Սիրիայի հարավ-արևմուտքում դադարեցնել հարձակվողական գործողությունները, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում է կատարել պարտավորությունները մջազգային և հումանիտար իրավունքի համաձայն՝ ներառյալ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածների պաշտպանությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է Սիրիայի վրա կատարած հերթական հարձակումից։ Զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև ռմբակոծությունները ստիպեցին, որ Սիրիայի հարավ-արևմուտքից հազարավոր խաղաղ բնակիչներ լքեցին իրենց բնակավայրերը՝ շարժվելով դեպի Հորդանանի սահման։

Աղբյուրը՝ Regnum.ru