Սիրիայի իշխանությունը առաջին անգամ Դամասկոսում որոշ անցակետերի ապամոնտաժման որոշում է կայացրել։ 2011թ․ ի վեր, երբ երկրում սկսվեց ներքին հակամարտություն նման դեպք չէր արձանագրվել։

Աղբյուրը նշում է, որ նման որոշումը հնարավոր դարձավ երկրի մայրաքաղաքը ահաբեկչական խմբավորումներից մաքրելու շնորհիվ։ Դամասկոսն արդեն բաց է ազատ տեղաշարժվելու համար։

Աղբյուրը՝ Al Jazeera