Սիրիական բանակի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից 1,8 հազար քառակուսի կիլոմետր անապատ են ազատել Դեյր Զորի նահանգում՝ Ալ Բուկեմալ քաղաքից արևմուտք ընկած շրջանում: Այդ մասին հայտնել Է SANA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ գործողության ընթացքում բանակը ոչնչացրել Է «մեծ քանակությամբ» ահաբեկիչներ և զենք:

Դրանից մի քանի օր առաջ զորքերը ահաբեկիչների ելուզակախմբերից 1,2 հազար քառ. կմ տարածք Էին մաքրել Դեյր Զորում եւ վերականգնել հսկողությունը Էլ Մուեյզալիա և Ֆեյզա Մուվեյնա բնակավայրերի նկատմամբ: Միրիական անապատի հարավ-արևմուտքում զինծառայողները Ազգային պաշտպանության ուժերի աջակցությամբ ահաբեկիչներին դուրս են մղել 15 շրջանից ու գրավել Հիրբեթ Էլ Ումբաշի և Մաարար օազիսները, որտեղ գտնվում Էին նրանց ամրադիրքերը։