Հալեպի նահանգի հարավարևմտյան մասում ավելի քան 20 հազար մարդ Է վերադարձել իր տուն այդ վայրերը զինյալներից ազատագրելուց հետո: Այդ մասին հայտնել Է տեղի շեյխ Աբդուլա Դանդալը:
Յոթ տարի առաջ այստեղ ապրող մարդիկ հարկադրված Էին լքել իրենց տները, երբ այնտեղ եկան զինյալները:
Տարածքի ազատագրումից հետո Սիրիայի կառավարությունը ռուս զինվորականների օգնությամբ նախապատրաստում են խաղաղ կյանքի վերականգնումը:
Նախ տեղական իշխանությունները զննել են բնակավայրերի միջեւ ձգվող բոլոր ճանապարհները եւ, որտեղ անհրաժեշտ Է, նորոգել են դրանք: Այնուհետեւ կազմակերպվել են մթերքների կանոնավոր մատակարարումները եւ կարգի են բերվել Էլեկտրացանցերը: Այժմ ընթանում են բնակելի տների վերականգնման աշխատանքները:
Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի