Հարյուրավոր մաքրող տեխնիկա է դուրսբերվել Մոսուլի փողոցներ՝ սկսելով մասսայական մաքրման աշխատանքներ։ Մոսուլը մաքրվում է քաղաքից ԻՊ ջիհադիստական խմբավորմանը դուրս բերելուց հետո։
Երբ Իրաքի ուժերը հուլիսի 10-ին վերագրավեցին Մոսուլի հին քաղաքը, սկսվեցին լսվել էկսկավատորների ձայները։
Աղբյուրն ընդգծում է, որ քաղաքում կուտակվել է 10 տոննա աղբ։ Մաքրման աշխատանքների ընթացքում կմաքրվեն նաև հին քաղաքի նեղ փողոցները։
Ի դեպ, ՄԱԿ-ը հայտարարել էր, որ “տարիներ” են պետք Մոսուլը աղբից մաքրելու համար։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի խոսքով՝ ավելի քան 100 մլրդ դոլար է հարկավոր վերականգնելու քաղաքին հասցված վնասը, որը ջիհասդիստներն են պատճառել քաղաքի գրավման 3 տարիների ընթացքում։
Իսկ Նինվեի նահանգապետ Սուլթան Նաֆալ ալ-Ակուբը նշել է, որ մաքրման աշխատանքներն այնքան կշարունակվեն, մինչև Մոսուլից տեղահանվածները վերադառնան իրենց տներ։
Հավելենք, որ 2017թ․ հոկտեմբեր ամսվա տվյալներով ավելի քան 700․000իրաքցիներ տեղահանվել էին Մոսուլից և հարակից շրջաններից։