Channel 4-ին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Մեծ Բրիտանիային Սկրիպալների թունավորման գործում «ապացույցների ոչնչացման» մեջ։ Լավրովը նաև նշել է, որ Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության կողմից տարբեր տեսակի աճպարարություններ և կանոնների փոփոխություններ են իրականացվում։

ՌԴ ԱԳ նախարարն այդ ամենը որակել է որպես քիմիական զենքի կոնվենցիայի ոտնահարում՝ հայտարարելով՝ եթե ՔԶԿԿ-ն օր առաջ չվերադառնա ակունքներին, ապա կազմակերպության օրերը հաշված կլինեն, և այն չի կարող գործել որպես համաշխարհային կազմակերպություն։