Թուրքական օդուժը հրթիռակոծել է Իրաքի հյուսիսային մի շարք շրջաններ՝ հարվածներ հասցնելով «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դիրքերին:
Հայտնի է, որ թուրքական F-16 կործանիչները հարվածել են Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններին։ Աղբյուրը հաղորդում է, որ գործողության ժամանակ սպանվել է մի քանի քուրդ զինյալ։
Օրեր առաջ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շարունակելու է գործողություններն Իրաքի հյուսիսում, ինչպես նաև Սիրիայում։