Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։ Զորավարժությանը կներգրավի տարբեր տեսակի զինտեխնիկա, ինչպես նաև մեծաքանակ զորքեր։

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության համաձայն, զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 2-6-ը «դժվարամատչելի տեղանքներում»։
Զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ մասնակցելու են 20000 զինծառայողներ, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների ֆոնին Հայաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական բանակը արցախյան հակամարտության գոտում պատրաստ է իրադարձությունների ցանկացած տիպի զարգացման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր՝ հակամարտության կարգավորման ձգձգման պարագայում «ղարաբաղյան հարցում» ռազմական ճանապարհով լուծելու մասին։

Աղբյուրը՝ topwar.ru

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։