Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենահնագույն տաճարային համալիրը՝ Պորտասարը (Göbeklitepe), ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Թուրքիայի Արտաքին Գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի Բահրեյնում կայացած 42-րդ նստաշրջանի ժամանակ։

Նշենք, որ Պորտասարը դեռևս 2011թ․-ից ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության փորձնական ցանկում էր։ Պորտասարը աշխարհի հնագույն մեգալիթյան կառույցն է՝ տեղակայված վերին Միջագետքում և ունի ամենաքիչը 11․000 տարվա վաղեմություն։ հնավայրի պահպանության համար կառուցվել է 4000ք/մ երկայնքով պողպատյա տանիք։