Բուլղարիայում կայացած Նեստիայի արվեստի միջազգային «Սև ծովի հատիկներն արևոտ լողափում» փառատոնին մասնակցել է «Ջավախք» ժողովրդական երգի և պարի համույթը՝ վերադառնալով հաղթանակներով ու «Գրան Պրի»-ով:

Փառատոնը կայացել է Բուլղարիայում հունիսի 21-25-ը։ «Ջավախք» համույթը Ախալքալաքից մեկնել էր 36 հոգով: Դեպի Բուլղարիա ուղևորվող թիմում ներգրավված են եղել մասնակիցներ Ջավախքի 9 գյուղերից և Ախալքալաքից: Փառատոնի հանդիսատեսին «Ջավախք»-ը ներկայացել է չորս հայկական և մեկ վրացական պարով:

Համույթը փառատոնից վերադարձել է «Գրան Պրի» մրցանակով, լավագույնն է ճանաչվել նաև «Ջավախք» համույթի տարազը:

Աղբյուրը՝ http://jnews.ge/am/?p=21644#.Wz8W09IzaUk