Կարին, 16 օգոստոս 2015
Երևանում ավարտին մոտեցան Համահայկական խաղերը, որին պաշտոնապես առաջին անգամ մասնակցում որպես Արեւմտեան Հայաստանը 805 ներկայացուցիչներով, (158-ը Մուշից, 300-ը Սասունից, 51-ը Բիթլիսից, 21-ը Վանից, 38–ը Տիգրանակերտից, 33-ը Դերսիմից, 49-ը Մուսալեռից), այդ թվում նաև 155-ը Ջավախքից, որը շատ մեծ տպավորություն ստեղծեց:
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից խորհրդանշական գավաթի հանձնումը եղբայրության նշան է ՀՀ-ի եւ ԱՀՀ-ի՝ երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման հեռանկարում:
Հետեւաբար, հարգանքներիս հավաստիքն եմ համարում շնորհավորել ՀՀ կառավարությանը, ինչպես նաեւ ՀՀ նախագահին:
Չնայած այս տարի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական վերագործարկումը ը իր ձեւավորումից ի վեր կլինի ամենադժվարներից մեկը:
Չորս տարի է ինչ Մերձավոր Արեւելքում շարունակվում է պատերազմը, որը հիմնականում տարածվում է Արեւմտյան Հայաստանի սահմանամերձ գոտիներում, ինչի հետեւանքով ուղղակիորեն եւ զգալիորեն տուժում է Արեւմտյան Հայաստանի ժողովուրդը:
Ըստ Արեւմտյան մամլո հաղորդագրությունների 2015 թվականի հուլիսի 20-ից ի վեր թուրքական օկուպացման անվտանգության ուժերը կորցրել են 39 գործակալներ, այն ինչ թուրքական բանակը հաստատում է, որ ոչնչացրել է 260 ընդդիմադիրների:
Այս թվերը ցույց են տալիս ոչ միայն կորուստների չափը, այլեւ հակամարտության զարգացման արագությունը, որ սպառնում է մեր երկրի կայունությանը: Կարեւորում ենք հայ ժողովրդի եւ ազգային փոքրամասնությունների միասնությունը, ովքեր ապրում են մեր տարածքներում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի բնակչության ֆիզիկական պաշտպանությունը:
Կոչ եմ անում բոլորին ավանդական համերաշխության, գործնականում ֆիզիկապես եւ նյութապես կանգնել ԱՀՀ կառավարության կողքին, որպեսզի դիմակայենք բոլոր մարտահրավերներին, որոնք սպառնում են նաեւ մեր պետության գոյությանն ու կենսագործունեությանը: Կոչ եմ անում բոլորին լինել զգոն, պայքարել աննահանջ մեր պետության թշնամիների, կեղծարարների, զավթիչների դեմ, բոլոր նրանք ովքեր շորթում են առավել խոցելի բնակչությանը: Նրանք ճանաչված են, նշանակված են, նրանք պետք է նստեն դատապարտյալի աթոռին մեր հասարակության կողմից:
Առաջարկում եմ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությանը ստեղծել հատուկ ֆոնդ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար, և հրավիրում եմ բոլորին մասնակցել իրենց հնարավորությունների սահմաններում: Պայքարը մեր պատմության կեղծարարների եւ մեր ժողովրդին տառապանքներ պատճառողների դեմ չի հետաձգվելու: Հենց սեպտեմբերից մենք կվերցնենք ջահը եւ կշարունակենք պայքարը: Մինչ 2015 թվականի ավարտը կներկայացնենք ԱՀՀ Սահմանադրության նախագիծը, որը հաշվի կառնի պաշտոնական տեքստերը, որոնք դե ֆակտո եւ դե յուրե ճանաչել են մեր պետությունը և մեր ժողովուրդի իրավունքները: Այդ նախագիծը մեծ քննարկման է ենթակա մեր հասարակության լայն շրջանակներում: Այժմվանից մեր բոլոր կառույցները պատրաստվում են իմաստնությամբ եւ տոկունությամբ դիմակայելու բոլոր մարտահրավերներին:
Մեր միասնությունը օրինակելի է, մենք կպահպանենք այս ձեւը՝ կիռարկելով մեր իրավունքները այդ սահմաններում, ինչպես նաեւ այդ սահմաններից դուրս:
Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ