Մայրաքաղաք Երևանն այս օրերին դարձել էր համաշխարհային ֆուտբոլի լեգենդների հավաքատեղի, որը եզրափակվեց լեգենդների խաղերով՝ Եվրոպան ընդդեմ Լատինական Ամերիկայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում խփվեց 7 գնդակ: Լատինական ամերիկան հաղթեց Եվրոպային 5:2 հաշվով: Այս խաղում աչքի ընկան Լուիշ Ֆիգու, Յուրի Ջորկաեֆ, Գաբրիել Բատիստուտա, Խավիեր Սավիոլա, Դուեյն Դե Ռոսարիո (դուբլ), Բեբետո:

«Հրաշալի խաղ ստացվեց, երկու թիմերը լավագույնս խաղացին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հրաշալի ընդունելության համար»,-խաղի ընթացքում հայտարարեց արգենտինական ֆուտբոլի լեգենդ Գաբրիել Բատիստուտա:

Հանդիպմանը երկրորդ խաղակեսից հետևեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: