Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Հորդանանի հետ սահմանին գտնվող գլխավոր անցակետը: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, սահմանին զինվորականները բարձրացրել են Սիրիայի դրոշը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի կառավարական ուժերը Դերաա նահանգում մոտեցել են Հորդանանի հետ սահմանին:

Հուլիսի 5-ին հայտնի է դարձել նաև, որ անօրինական զինված խմբավորումների գրոհայինները հարյուրավոր միավոր սպառազինություն և զինամթերք են թողել Դերաա նահանգում: