Իրանցի զինվորական խորհրդականները Սիրիայից և Իրաքից կհեռանան, հենց որ այդ մասին Թեհրանին խնդրեն այդ երկրների կառավարությունները: Հուլիսի 13-ին այս մասին հայտարարել է միջազգային հարցերի գծով Իրանի առաջնորդ այաթոլլա Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ելույթ ունենալով «Վալդայ» Միջազգային բնավիճային ակումբում:

Նա ընդգծել է, որ Իրանի զինվորական խորհրդականներն Իրաքում և Սիրիայում են գտնվում այդ պետությունների կառավարությունների խնդրանքով: «Երբ նրանք ասեն, որ մեր զինվորական խորհրդականներն իրենց պետք չեն, Իրանն այնտեղից հեռանալու տարակույսներ չի ունենա,- ասել է Վելայաթին:

Ըստ որում՝ նա կարծում է, որ ահաբեկիչներն արաբական հանրապետություն կվերադառնան, հենց որ Իրանը և Ռուսաստանը հեռանան այնտեղից: «Հենց որ մենք հեռանանք այնտեղից, մեզնից հետո կհեռանա Ռուսաստանը, ահաբեկչները կգան այնտեղ: Հենց որ Իրանի և Ռուսաատանի օգնությունը Սիրիայի կառավարությանը թուլանա, ահաբեկչներն անմիջապես կվերադառնան այնտեղ»,- ասել է խորհրդականը:

Վելայաթին ընդգծել է, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ին դիմակայել Մերձավոր Արենելքում եւ Սիրիային կօգնի ագրեսիայի դեպքում: