ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) պետք է քննադատի 2005 թվականին

Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի հայկական խաչքարերի կազմակերպված ավերումը: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` The Guardian­ում հրապարակված իր հոդվածում գրում է ամերիկաբնակ քաղաքագետ, իրավագետ Սիմոն Մաղաքյանը: «Մշակութային ժառանգության միտումնավոր ոնչնացումը պետք է տարածվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ­ի նվիրատուների վրա»,­ նշում է Մաղաքյանը: Հոդվածագիրը նկատում է, որ Պալմիրայի մշակութային կոթողների ոչնչացումը ցնցել է ՅՈՒՆԵՍԿՕ­ին, այնինչ այդ կառույցը լռություն է պահպանել Ադրբեջանի կողմից հայկական միջնադարյան 2000 խաչքարերի ոչնչացման ժամանակ: Ադրբեջանի կառավարությունը ժխտում է հայկական և քրիստոնեական մշակութային ժառանգություն հանդիսացող խաչքարերի բնաջնջումը` չնայած այդ փաստը վկայող տեսանյութերի, որ արվել էին իրանական սահմանից: Ադրբեջանը մերժել է նաև հետաքննություն վարելու պահանջները: Սակայն Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կողմից արված ուսումնասիրության ընթացքում հայկական խաչքարերի զանգվածային ավերումից առաջ և հետո արված արբանյակային լուսանկարները ցույց տվեցին, որ խաչքարերն անհետացել են 2005 թվականից հետո: ՅՈՒՆԵՍԿՕ­ն շարունակում է լուռ մնալ խնդրի վերաբերյալ: Ավելին, կազմակերպությունը շարունակում է համագործակցել Ադրբեջանի կառավարությունների հետ. 2013 թվականին այն 5 մլն ԱՄՆ դոլարի նվիրվատվություն է ստացել Ադրբեջանից:

 

http://armenpress.am/arm/print/816805/yunesko­n­petq­e­qnnadati­adrbejani­­koxmic­juxayi­khachqareri.html