Թալիշում ավարտին է մոտենում բնակարանների և կրթական հաստատությունների շինարարությունը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարար Կարեն Շահրամանյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարներին ու պատասխանատուներին` համատեղ քննարկելու տարվող աշխատանքները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ շինարարները նախ հակիրճ ներկայացրել են իրենց վստահված օբյեկտների՝ ընթացիկ փուլում գտնվող աշխատանքների նկարագիրը, նշել խնդիրները