Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթանակ տանելով խորվաթների նկատմամբ, հռչակվեց «Մունդիալ 2018»-ի գավաթակիր:

Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպման 18-րդ րոպեին խորվաթների հարձակվող Մարիո Մանջուկիչը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 10 րոպե անց Իվան Պերիշիչը դարձավ գոլի հեղինակ և հաշիվը հավասարվեց՝ 1:1:

38-րդ րոպեին Անտուան Գրիզմանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, և թիմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվով: 59-րդ րոպեին Պոլ Պոգբան մեծացրեց ֆրանսիացիների առավելությունը, իսկ 65-րդ րոպեին Կիլիան Մբապեն հաշիվը դարձրեց 4:2:

Երկրորդ խաղակեսում խորվաթները կարողացան ընդամենը մեկ անգամ գոլով աչքի ընկնել: 69-րդ րոպեին Մարիո Մանջուկիչն այս անգամ գնդակն ուղարկեց արդեն մրցակցի դարպասը՝ հաշվի տարբերությունը դարձնելով 4:2:

Ավելին անել խորվաթները չկարողացան, և Ֆրանսիան հռչակվեց Մունդիալ-2018-ի չեմպիոն: