Սիրիայի բնակիչները, որոնք ստիպված էին լքել իրենց տները մարտական գործողությունների պատճառով, շարունակում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։

Միայն վերջին օրերի ընթացքում փախստականների համար նախատեսված ճամբարներից Արևելյան Ղուտա է վերադարձել շուրջ 95 մարդ։ Այդ մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեկսեյ Ցիգանովը։ Վերջինիս խոսքով՝ Արևելյան Ղուտա է վերադարձել ավելի քան 72․391 բնակիչ։

Նշվում է, որ Դեյր Էլ-Զորում անցկացվել է հումանիտար ակցիա, որի շրջանակներում խաղաղ բնակիչներին հատկացվել է 2,8 տոննա սննդամթերք։

Գեներալ-մայորը հավելել է, որ հարավարևմտյան գոտում շարունակվում է զինված ընդդիմության զինաթափման գործընթացը։ Անցած մեկ օրվա ընթացքում ապօրինի զինված խմբավորումները հանձնել են մեկ մարտական մեքենա, մեկական զենիթային և հրթիռային համակարգեր, ինչպես նաև մեծ քանակությամբ և տրամաչափի զինամթերք։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2449428.html