Արևմտյան Հայաստանի Վան նահանգի՝ Իրանին սահմանակից Իփեքյոլու շրջանում իրավապահները ձերբակալել են ապօրինի ճանապարհով երկիր ներթափանցած 139 օտարերկրյա քաղացու, այս մասին տեղեկացնում է wanhaber.com կայքը։

Աղբյուրը ոչինչ չի հայտնել որոշ ձերբակալվածների քաղաքացիության մասին, սակայն հայտնի է, որ նրանց զգալի մասն Աֆղանստանի քաղաքացի են։

Հայտնի է նաև, որ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող հանցախմբի ղեկավարը։