ՎԱՆ- Վանում Սադուլլահ Օզմենի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ վերաբացել սավաթի (սևադի) արհեստանոցը։

Սավաթի (սևադի) մշակումը լայնորեն տարածված էր Արևմտյան Հայաստանում։ Անցած տարի տեղի ունեցած փլուզումից հետո փակվել էր Վանում պահպանվող սավաթի (սևադի) միակ արհեստանաոցը։ Վանում սավաթի (սևադի) արհեստով զբաղվում են ընդամենը երկու արհեստագործներ, նրանցից մեկը՝ Սադուլլահ Օզմենը, 6 ամսիս գործազուրկ մնալուց հետո, երկար պայքարի շնորհիվ կարողացել է նորից վերաբացել արհեստանոցը։

Սավաթի (սևադի) արհեստը սկզբնավորվել է հենց Վանում։ Օզմենը նշում է , որ հայ արհեսագործներից հետո այս արհեստը մոռացության է մատնվել։

«Իմ նպատակն է պահպանել քաղաքի մշակութային ժառագություններից մեկը՝ սավաթի (սևադի) արհեստը։ 16 տարի առաջ բացել եմ իմ արհեստանոցը, բայց փլուզման պատճառով այն փակվել է։ Ամեն կերպ փորձել եմ պահպանել այս արհեստը։ Չեմ ցանկանում, որ այն մոռացության մատնվի»,- նշել է նա։