Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նրանք նշել են, որ դրա համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է:

Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Վալադաոն եւ Դեյվիդ Թրոթը: